Ձևավորելով ավելի ուժեղ տնտեսագիտական մշակույթ. մտորումներ մեր հանրային դասախոսությունների շարքի շուրջ
- SED Team

- Jul 7
- 3 min read

Համառոտ
Տնտեսագիտական ակումբի հանրային դասախոսությունների շարքը մեկնարկել է 2026 թվականի մարտին՝ նպատակ ունենալով զարգացնել Հայաստանում տնտեսագիտական մշակույթը և կապել տեսական գիտելիքը իրական կյանքի հետ։ Առցանց ձևաչափի շնորհիվ դասախոսություններին կարող են մասնակցել մարդիկ Հայաստանի բոլոր մարզերից, ինչպես նաև լսել միջազգային առաջատար մասնագետների ելույթները։ Մինչ այժմ անցկացվել է հինգ դասախոսություն՝ ընդգրկելով գլոբալ անհավասարությունից և կայունությունից մինչև անձնական ֆինանսներ, ակտիվների կառավարում և շատ այլ թեմաներ։ Ակումբը շարունակում է համախմբել տնտեսագիտությամբ հետաքրքրված մարդկանց՝ ստեղծելով բաց հարթակ գիտելիքի, քննարկումների և համագործակցության համար։
Բարդ ֆինանսական համակարգերով և քաղաքական փոփոխություններով առաջնորդվող աշխարհում հասկանալ «ինչու»-ն «ինչ»-ի հետևում, ավելին է, քան պարզապես ակադեմիական վարժանքը և հզոր գործից յուրաքանչյուրի համար:
Հենց այդ համոզմունքն էր պատճառը, որ այս տարվա մարտին մենք մեկնարկեցինք Տնտեսագիտական ակումբի հանրային դասախոսությունների շարքը: Մենք չէինք ցանկանում ստեղծել ևս մեկ կաղապարված լսարանային միջավայր. մեր նպատակն էր ձևավորել բաց, ներառական համայնք, որտեղ ուսանողները, երիտասարդ մասնագետները և պարզապես թեայով հետաքրքրված անձինք կկարողանային կամրջել տնտեսագիտական տեսությունն ու կոնցեպևտները ծ իրական աշխարհի վրա դրա ունեցած ազդեցության հետ:
Մեր նպատակը պարզ է՝ նպաստել Հայաստանում ավելի ուժեղ տնտեսագիտական մշակույթի զարգացմանը և համախմբել այն մարդկանց, ովքեր կերտում են կամ ձգտում են մասնակցել մեր երկրի տնտեսական ապագան:
Միավորելուվ բանախոսներին և ունկնդիրներին առանց սահմանների
Թերևս նկատել եք, որ մեր հանդիպումներն անցկացվում են թվային տիրույթում: Սա գիտակցված ընտրություն է: Հանդիպումները առցանց ձևաչափով կազմակերպելով՝ մենք վերացրել ենք աշխարհագրական բոլոր խոչընդոտները: Այս ձևաչափը մեզ թույլ է տալիս հրավիրել համաշխարհային մակարդակի բանախոսների աշխարհի տարբեր ծայրերից (օրինակ՝ մեր բանախոսներին Ֆլորիդայի նահանգային համալսարանից կամ Նիդերլանդների թագավորության դեսպանատնից)՝ միևնույն ժամանակ ապահովելով, որ յուրաքանչյուրը՝ լինի Երևանում, Գյումրիում, թե Արենիում, կարողանա միանալ քննարկմանը: Սա փաստում է, որ մենք պարզապես տեղական ակումբ չենք, մենք համապետական ցանց ենք:
Ճանապարհորդություն ժամանակակից տնտեսագիտական մտքով
Մեկնարկից ի վեր մենք հասցրել ենք հյուրընկալել հինգ բովանդակալից հանդիպումներ, որոնցից յուրաքանչյուրը բացահայտեց տնտեսագիտության և ֆինանսների տարբեր շերտեր: Ահա թե ինչ թեմաներ ենք քննարկել մինչ այժմ.
Դասախոսություն 1. Ինչո՞ւ են որոշ պետություններ ավելի աղքատ
Բանախոս՝ Գուրգեն Ասլանյան, փիլիսոփայության դոկտոր տնտեսագիտության գծով, ՀԱՀ Տնտեսագիտության ծրագրի ղեկավար:
Մենք մեկնարկեցինք՝ ուսումնասիրելով գլոբալ անհավասարության հիմնարար հարցը և այն, թե ինչպես են ինստիտուտները կանխորոշում պետությունների բարօրությունը:
Դասախոսություն 2. Կայունության հիմնախնդիրը ժամանակակից տնտեսագիտության մեջ
Բանախոս՝ Լարիսա Հարությունյան, տնտեսագիտության թեկնածու, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան քաղաքական ու տնտեսական քաղաքականության պատասխանատու:
Այս հանդիպումը կենտրոնացած էր ժամանակակից տնտեսական համակարգերում կայունության ապահովման հրատապ անհրաժեշտության վրա:
Դասախոսություն 3. Գների կայունություն. տնտեսական զարգացման և հանրային բարեկեցության հիմքերը
Բանախոս՝ Հայկ Ավետիսյան, տնտեսագիտության թեկնածու, ՀՀ կենտրոնական բանկի մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն:
Մենք հայտնվեցինք դրամավարկային քաղաքականության աշխարհում՝ հասկանալու համար, թե ինչպես է գների կայունությունը ծառայում որպես հանրային բարեկեցության հիմնաքար:
Դասախոսություն 4. Rich Habits, Not Rich Parents: Building Wealth From Scratch (Հարուստ սովորություններ, ոչ թե հարուստ ծնողներ. հարստության կերտումը զրոյից)
Բանախոս՝ Թոնի Հ. Ֆերարինի (Tawni H. Ferrarini), փիլիսոփայության դոկտոր, Ֆլորիդայի նահանգային համալսարան:
Մակրոտնտեսական քաղաքականությունից անցնելով անհատական վարքագծին՝ մենք ուսումնասիրեցինք այն սովորությունները, որոնք թույլ են տալիս մարդկանց կերտել սեփական բարեկեցությունը՝ անկախ մեկնարկային կետից:
Դասախոսություն 5. Արդի ֆինանսական թեմաներ և ակտիվների կառավարում
Բանախոս՝ Պետրոս Մարգարյան, CFA, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության ֆոնդերի կառավարիչ և Հայաստանի ամերիկյան համալսարանի հրավիրյալ դասախոս:
Մեր վերջին հանդիպման ժամանակ մենք զարգացրինք ֆինանսական գրագիտությունը հանրամատչելի դարձնելու մեր նպատակը՝ խորասուզվելով ակտիվների գործնական կառավարման և ժամանակակից ֆինանսական շուկաների նրբությունների մեջ:
Սրտանց երախտագիտություն
Այս շարքն անհնար կլիներ առանց մեր հրաշալի փորձագետների, ովքեր կամավոր սկզբունքով նվիրաբերեցին իրենց ժամանակն ու գիտելիքները: Ցանկանում ենք մեր խորին շնորհակալությունը հայտնել Գուրգեն Ասլանյանին, Լարիսա Հարությունյանին, Հայկ Ավետիսյանին, Թոնի Ֆերարինիին և Պետրոս Մարգարյանին: Բարդ գաղափարները պարզ ու մատչելի ներկայացնելու ձեր տաղանդը հենց այն է, ինչ խորհրդանշում է Տնտեսագիտական ակումբը:
Մենք նաև շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր մասնակիցներին: Ձեր հարցերն ու ակտիվ ներգրավվածությունը մեր վիրտուալ լսարաններում հենց այն շարժիչ ուժն են, որոնք այս դասախոսությունները վերածում են իրական երկխոսության:
Ինչպե՞ս միանալ Տնտեսագիտական ակումբին
Դուք տնտեսագե՞տ եք, ուսանո՞ղ, թե՞ պարզապես մարդ, ում հետաքրքրում է, թե ինչպես է աշխատում աշխարհը: Մենք ցանկանում ենք, որ Դուք դառնաք մեր աճող համայնքի մի մասը: Հայաստանի տնտեսագիտական ակումբը բաց հարթակ է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են փաստարկված քննարկումներով և գիտելիքների փոխանակմամբ. տնտեսագիտության ոլորտում նախնական մասնագիտական փորձ բացարձակապես չի պահանջվում:
Միանալը պարզ է և բաղկացած է երեք քայլից.
Լրացրեք անդամակցության հայտը. Այցելեք մեր պաշտոնական կայքէջ՝ www.sed.am/econclub և լրացրեք առցանց հայտադիմումը:
Ստացեք հաստատում. Դուք կստանաք հաստատման էլեկտրոնային նամակ, որով պարբերաբար կտեղեկացվեք ակումբի առաջիկա գործունեության և բացառիկ նյութերի մասին:
Ներգրավվեք. Անդամակցելուց հետո դուք հնարավորություն կստանաք մասնակցելու ինչպես հանրային, այնպես էլ փակ միջոցառումներին, կստանաք մեր ամսական տեղեկագիրը և կկարողանաք կապեր հաստատել ոլորտի մասնագետների ու քաղաքականություն մշակողների հետ: Դուք նույնիսկ կարող եք ստանձնել առաջնորդող դեր՝ օգնելով մեզ վարել քննարկումները կամ կազմակերպել առաջիկա միջոցառումները:
Եկեք շարունակենք միասին մտածել, քննարկել և կերտել Հայաստանի տնտեսական ապագան: Կհանդիպենք հաջորդ դասախոսությանը:



Comments